Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը:

«Հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով:

Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում: