Նիկոլի ատամի տակ ընկած Հայաստան

Հայաստանն այժմ  քայքայվում էիր իսկ ղեկավարների կառավարման արդյունքում:

Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ երկրի զարգացման   ուղղվածությունները, արտաքին վեկտորը, ներքին քաղաքական առաջնայնությունները, սոցիալական քաղաքականության  առանցքը, Արցախի հարցում բանակցային հիմքը: Որտեղի՞ց են, իր պատկերացմամբ, սկսվում  Հայաստանի   սահմանները և որտե՞ղ   են ավարտվում դրանք: Այս հարցերը չունեն պատասխաններ:

Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի  օրոք, չի  գրանցել  ոլորտային  առաջընթացի զգայուն և շոշոափելի որևէ ցուցանիշ: Երկիրը վերածվել է իշխանության ինքնությունը  բավարարող,փողոցային  սրճարաններից կառավարման տարբեր ճյուղերում հայտված դիլետանտների առևտրի ֆորպոստի:

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական որբությունը վերածեց քաղաքական  գաղափարախոսության և շատ կարճ ժամանակահտվածում  փաստացի  գլխատեց երկրի   ռազմաքաղաքական, գիտական, մշակութային էլիտաները:

Փաստ է՝  Հայաստանը   վերածվել է  ճզմված մի թզուկ պետության, որը դեռ կանգուն է՝շնորհիվ  իր բնատուր ինտելեկտուալ ներքին ռեսուրսի:

 Գերիների մասին

Նիկոլ Փաշինյան   քաղաքական ավանտյուրիստի  իմիջը կազմված է   մտածված  և հախուռն    էքսցենտրիկությունից և բացահայտ  ցինիզմից: Իր  անգերազանցելի ցինիկությունը Նիկոլ Փաշինյանն հերթական  անգամ ի ցույց դրեց  2021 թվականի  նոյեմբերի 17-ին ՝ՀՀ Ազգային Ժողովում՝ ի լուր աշխարահի հայտարարելով, որ  դեռ պետք է  ստուգվեն  մեր զինվորների գերի  ընկնելու հանգամանքները: «Պետք է հստակ բոլոր դեպքերով և գուցե թե մենք սխալ ենք վարվել էմոցոինալ ֆոնի վրա․․․ պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,-հայտատրարեց ՀՀ  վարչապետի աթոռում հայտնված Նիկոլ Փաշինյանը:Սա ոչ թե պատերազմական վիճակում գտնվող պետության  ղեկավարի  հայտարարություն էր, այլ   Բաքվի   զնդաններում գտնվող  հայ գերիներից  հրապարակայնորեն հրաժարվելու, նրանց ճակատագիրը թշնամու քմահաճույքին հանձնելու  հասցեական  ուղերձ:

Ընդամենը մի քանի ամիս առաջ գերի ընկած հայ զինովորների  կյանքի  նկատմամբ  արտիստիկ  մտահոգություն  ցույց տվող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները  քննդատում էին ԶԼՄ  ներկայացուցիչներին՝ գերիներին  խոշտանգելու ադրբեջանական տեսագրությունները  տարածելու անթույլատրելության համար: Ընդ որում, ասվում էր, որ այդպիսով  խոչընդոտվում է գերիների վերադարձի  գործընթացը: Անգամ  իշխանափոխությանը վերաբերող  ընդդիմության հանրահավանքերը, չգիտես որ տրամաբանությամբ,  որակվում էին գերիների վերադարձին խանգարող, դավաճանական  և   մարդասիրությունից չբխող ակցիաներ: Հիմավորումն էլ այն էր,որ գերիների հարցը  շատ զգայուն է և ցանկացած ոչ ճիշտ  ասված խոսք վտանգում է նրանց ֆիզիզկական գոյությանը: Այժմ, երբ չկա ներքաղաքական որևէ  «խանգարող»  գործոն,  քաղաքական   ձախողակ Նիկոլ Փաշինյանն  հրապարակայնորեն  սպառնում է   Բաքվի ձեռքն ընկած հայ գերիներին: Այդպիսով՝ ինչո՞վ է նա տարբերվում  ադբեջանցի  ֆաշիստներից, որոնք  ցայսօր  էլ նացիստական կտտանքների են ենթարկվում հայ զինվորներին Բաքվի  բանտերում:  

Իր կրկնվող  ձաղոմները  քաղաքական   պրոֆիտի վերածելու սովոր Նիկոլ Փաշինյանն այժմ էլ՝  հայրենիքը պաշտպանող և դեռևս չպարզված պատճառներով  թշնամու վրա չկրակած  ու,  որպես հետևանք, թշնամու որոգայթում հայտնված զինվորին է մեղադրում գերեվարվելու մեջ: Քաղաքական այս  հուդայությունը   բացահայտ  ուղերձ է թշնամուն՝ տանջեք, խոշտանգեք, ծեծեք  ձեզ մոտ  գտնվող  հայ զինվորներին: Ես   ձեզ   չեմ   մեղադրելու:Այլ կերպ ընկալել  ՀՀ  վարչապետի  վերնոշյալ հայտարարությունը անհնար է:  Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը    արտոնված հայասպանության կոչ է թշնամուն:

Մեր երկրի    գերագույն  գլխավոր  հրամանատարի դավադիր և   խառնակիչ  ելույթը  

ՀՀ ԱԺ-ում հնչեց այն  ժամանակ, երբ միջազգային հանրությունը, արտերկրի  խորհրդարանները կոշտ պարտադրանքներով, կոչեր  են ուղղում  Ադրբեջանին՝ անհապաղ ազատելու հայ գերիներին,պահվող անձանց, իսկ միջազգային դատարաններն   հայ գերիներին  ազատ արձակելու որոշումներ են  կայացնում:Փաստացի, Նիկոլ Փաշինյանը բացահայտեց    ներքին  դիվերսիոն իր թաքնված գործելաոճը: 

Հողերի հանձնման մասին

Ադրբեջանի  հերթական ռազմական հարձակման օրը՝ 16.11.2021թ., Նիկոլ Փաշինյանը ՀՀ անվտանգության խորհրդի  նիստում   հայտարարեց. «Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք:Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները»:  Այսպիսով,ՀՀ վարչապետի աթոռին հայտվածն  ի լուր աշխարհի առաջին անգամ  հայտարարեց, որ  հարևան Ադրբեջանը  օկուպացրել է   Հայաստանի  ինքնիշխան տարածքի  զգալի  մասը:Այդ մասին  հայ ազգն ևս պաշտոնապես  տեղեկացվեց  առաջին անգամ:Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը լռում էր այս ամենի մասին, ինչո՞ւ   միջազգային  կառույցներում Ադրբեջանի դեմ դիվանագիտական, քաղաքական  արշավ չի սկսում, ինչո՞ւ  ցայսօր  Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ի համապատասխան  խորհրդին այս բացահայտ օկուպացիայի փաստերի  վերաբերյալ, մնում է  անհասկանալի: Տարածքային այս  կորուստներից  հետո, Նիկոլ Փաշինյանն, որի լուռ համաձայնությամբ և դավադիր քաղաքականության  արդյունքում  Հայաստանը ամեն օր  կորցնում է իր տարածքները,  խոսում խաղաղության  դարաշրջանի մասին:Ու՞մ  շահն է    սպասարկում  Նիկոլ Փաշինյանը:  

Անհայտ է նաև, թե ինչո՞վ է զբացված Հայաստանի  նախագահի աթոռին նստեցրած  ծանրաքաշ մարդը,որն, համաձայն ՀՀ Սահմանադրության,  հանդիսանում է մեր երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: Ինչու՞ են անգործ ՀՀ համապատասխան մարմինները և չեն բացահայտում  սահող ագրեսիայի, պաշտոնեական  հանցագործության այդ փաստերը: Ստացվում է՝ հայերս Հայաստանում  ապրում ենք համակարգային, լեգալացված դավաճանների իշխանության ներքո:

Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր չի համարում  հայրենիքը սկուտեղի վրա  թշնամուն  մատուցելու հարցում:Ավելին,հայտարարում է.«Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»։ Այսպիսով,ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածը,    խորամանկությամբ բացահայտեց, որ  իր ներքին հրամաններով   է   Ադրբեջանին՝  առանց կրակոցի, զիջվել Հայաստանի  41 քառակուսի կիլոմետր   տարածքը: Փաստորեն, նա ակնկարկեց, որ դա արել է, իր  ընկալմամբ, «սովետական Ադրբեջանի» տարածքների դիմաց:   

Նիկոլ Փաշինյանը  «քաղաքական    սվինգ» է (swing) խաղարկում՝ այս դեպքում ոչ թե զուգընկերների, այլ հողերի փոխանակությամբ՝ քաղաքական լրացուցիչ բավարարվածություն պատճառելով «զուգընկերոջը»:

Հայաստանը վերածվել է  Փաշինյանի  ատամի տակ ընկած ոսկորի: Տպավորություն է, որ  ՀՀ վարչապետի աթոռում  հայտվել է  թշնամական վարձկան, որը   նպատակային  բնաջնջում է Հայաստանը:

   Օրեր առաջ  ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ  « 2021 թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ»։

Բանականությունից զուրկ է, որ  Ազգային Անվտանգության Ծառայությունն է  հայ ազգին տեղեկացնում երկրի  կոնկրետ հատվածը   թշնամուն հանձնելու   մասին:    

Այդ գերատեսչության հայտարարությանը  հետևեց Նիկոլ Փաշինյանի ինքնահակասող լղոզված հետևյալ  ելույթը.  «Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում: Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», ինչն անընդունելի է մեզ համար»: Ուշագրավ է, որ  իր ելույթի հաջորդ  պարբերության մեջ   հենց ինքը՝Փաշինյանն   ասում է. « Այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ՚»:

Նույն անձի այս երկու  մտքերը համադրելիս  հարց է առաջանում.եթե «միջանցքային տրամաբանությունը» երբևէ չի քննարկվել, ապա ինչո՞ւ  սահմանային հսկողություն չիրակականցնելու  գինը    պետք է լիներ   միջանցքի բացումը:Եթե այդ հարցը երբեք չի եղել  բանակցությունների սեղանին, ապա ի՞նչը պտի  քննարկվեր:

Չմոռանանք  նաև՝   Նիկոլ Փաշինյանի   ձեռքի վրա հագցված տիկնիկներից մեկն էլ  օրեր առաջ հայտարարեց էր, որ   հանձնված հայկական տարածքներում  թշնամին տեղադրել է  11  հենակետ: Այս  միակողմանի  «քաղաքական սվինգինգի»՝ մի կողմին անդադար բավարարելու  պարագայում, Նիկոլ Փաշինյանը  մեղադրում է միջազգային հանրությանը լռության մեջ:

Քաղաքական խարդախության մեջ  հմտացած  ՀՀ վարչապետն  իր հռչակած սկզբունքը՝  Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար,անվրեպ ծառայեցնում է  Ադրբեջանի ժողովրդին: Նա ժամանակին ասում էր, որ եթե  Ալիևի հետ իր բանակցությունները չստացվեն, ուղիղ կդիմի Ադրբեջանի ժողովրդին: Քաղաքական  պլեբեյի և էժան մանիպուլյատորի համբավ ունեցող այդ  արտահայտության  հեղինակը  այժմ ադրբեջանցիների  զվարճանքի, ողորմելի մտքի արգասիքների, անմակարդակ ֆոլկլորի հերոսն է :

ՀԱՊԿ-ին  դիմելու  մասին

 Հայաստանի տարածքային ամբողջականությունը  պաշտպանելու  նպատակով ՀԱՊԿ-ին օգնության կանչող Փաշինյանը, ըստ  ամենայնի,  ընկալվում է որպես  քաղաքական ծաղրածու:Նրա բոլոր հորդորները,ռազմաքաղաքական  օգնության խնդրանքները    մնում են օդից կախված: Ագրեսոր Ալիեւը վստահ է,որ հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպությունը   ոչինչ չի ձեռնարկի իր դեմ:   Նշանակում է`Հայաստանի թշնամիներն ունեն քաղաքական  ինդուլգենցիա՝ Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեպքում,    մեղքերի մշտական թողություն  ստանալ:  

ՀԱՊԿ-ը միշտ ակտիվ չեզոքություն է պահպանել։Ու կարեւոր չէ, թե Հայաստանի իշխանության ղեկին այժմ ով է,կանոնակարգային , թե ոչ կանոնակարգային է նա դիմում ՀԱՊԿ-ին,կարեւոր ու ակնբախ է,որ անվտանգություն ապահովող այդ կազմակերպությունն  իր անդամ երկրների անվտանգության երաշխավորը չէ։Այն ուղղակի մի կառույց է,որը փորձում է  միաձուլել և կառավարելի պահել  ԽՍՀՄ նախկին երկրներին `ինչ-որ ձեւական առաքելությամբ :

Այս պարագայում, ի՞նչ պետք է աներ Հայաստանի ղեկավարությունը, եթե Հայաստանը ընկալեր ոչ թե որպես ոսկոր սեփական կոկորդում, այլ հայրենիք, եթե գերիներին չհամարեր կիսահանցագործ, այլ հայրենիքի  համար կռված զինվորներ, եթե Հայաստանի տարածքները համարեր հող հայրենի, ոչ թե սովետական սինթետիկ  Ադրբեջանից իբր վերցված մասեր: Պատասխանը  պարզ է, բայց  չկա այն պահանջող ժողովուրդը:

Ինչու՞  չի արթնանում հայ ազգը: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի ատամի  տակ ընկած վիճակը համարում իր նորօրյա կարգավիճակը:  

Լիլիթ Աղեկյան