Եվրահանձնաժողովն ընդունել է Ուկրաինայի համար...

Եվրահանձնաժողովն ընդունել է Ուկրաինային զենք մատակարարելու և նրա ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար 1,5 միլիարդ եվրոյի չափով ռազմական ներդրումների ծրագիրը։

Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովն ընդունել է 1,5 միլիարդ եվրոյի աշխատանքային ծրագիր՝ Եվրոպական ռազմաարդյունաբերական ծրագրի շրջանակներում եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության զարգացման ու արդիականացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Այս գումարից 700 միլիոն եվրոն կհատկացվի Ուկրաինային՝ աջակցելու  անօդաչուների, հրթիռների դեմ պայքարի համակարգերի և զինամթերքի գնմանը, իսկ 260 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության զարգացմանն ու արդիականացմանը։ Ծրագրի իրագործումը պետք է սկսվի մարտի 31-ից։