Թրամփը մի շարք կոշտ պահանջներ է ներկայացրել Թ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կոշտ պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ սպառնալով հարվածել իրանական էլեկտրակայաններին և նավթահորերին, ինչպես նաև գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարկ կղզին, եթե պատերազմը դադարեցնելու բանակցությունները ձախողվեն, նա այս հայտարարությունն արել է Truth Social-ում։

«Եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք, ինչը, հավանաբար, տեղի կունենա, և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես «չբացվի բիզնեսի համար», մենք կավարտենք մեր հրաշալի «ներկայությունը» Իրանում՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարկ կղզին, որոնց մենք դեռ միտումնավոր չենք «դիպչել», – գրել է Թրամփը։