Արյունով ներկված ձեռքերով պատերազմ մղողների ա...

«Աստված երբեք չի արդարացնում պատերազմը»,- Այսօր՝ Ծաղկազարդի տոնին հայտարարեց Հռոմի պապը։ Նա հակապատերազմական քարոզ կարդաց Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մոտ 40,000 հավատացյալների առջև։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հիսուսին անվանեց «Աստված, որը ժխտում է պատերազմը» և հայտարարեց, որ «արյունով ներկված» ձեռքերով պատերազմ մղողների աղոթքները «չեն հասնում երկինք»։

«Աստված սեր է։ Մեղա եկեք։ Զենքերը վայր դրեք, հիշե՛ք, որ դուք եղբայրներ և քույրեր եք», — ասաց պապը։