ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունն ընթանում է սպասվածից արագ և կտևի մի քանի շաբաթ։
«Մենք ընթանում ենք ծրագրի համաձայն և, անկեղծ ասած, որոշ ուղղություններով նույնիսկ առաջ ենք։ Մենք կհասենք մեր նպատակներին մի քանի շաբաթում, ոչ թե ամիսների ընթացքում»,- ասել է Ռուբիոն:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, և նախագահ Դոնալդ Թրամփն ունի մի շարք տարբերակներ դա թույլ չտալու համար։



