Փաշինյանը խայտառակ եղավ․ Ալեն Սիմոնյանի «թաթի...

Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների համար հանրության մեջ դուրս գալը դարձել է մի իրական փորձանք։ Բոլոր այն տեղերում, որտեղ իշխանությունները կազմակերպված զանգված չեն բերում, խայտառակ տեսարանի ենք ականատես լինում։ Փաշինյանին ու թիմակիցներին անպատվում են, դուրս վռնդում եկեղեցիներից, փորձում ապտակել։

Սա, իհարկե, առողջ միջավայրի մասին չի խոսում և վկայություն է հանրության գերլարված վիճակի մասին, բայց սա այն է, ինչ ցանել է Փաշինյանը։ Ամեն օր բռնության մասին խոսող, ատելության խոսք տարածող Փաշինյանը, ի վերջո, ինքն է դառնում դրա զոհը։

Երեկ Սուրբ Աննա եկեղեցում քաղաքացիները դուրս վռնդեցին ՔՊ-ականներին, իսկ Փաշինյանի թիկնապահների կողմից անհարգալից վերաբերմունքի արժանացած մի քաղաքացի, ըստ իշխանական պրոպագանդայի, փորձել է ապտակել վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։

Հիրավի, այս իրավիճակը Աստծո պատիժ է։ Բառացիորեն օրեր առաջ ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը պնդում էր, թե երկրորդ նախագահ Քոչարյանը չի կարող դուրս գալ քաղաքացիների մեջ․ «Քոչարյանի թաթիկը բռնեք, գնացեք ուղիղ եթերով Սյունիք, կարո՞ղ եք», — դիմելով ընդդիմադիր Աննա Գրիգորյանին՝ ասել է Սիմոնյանը։

Այս հայտարարությունից ժամեր անց Ալեն Սիմոնյանն ինքն էր ԱԺ-ի մոտ քաղաքացիների հայհոյանքին արժանացել, իսկ Սուրբ Աննա եկեղեցում արդեն Նիկոլ Փաշինյանի «թաթիկը բռնած» էր առերեսվել քաղաքացիների զզվանքին իրենց իշխանության նկատմամբ։

Այս իրավիճակը, կարծում ենք, լուրջ ազդակ պետք է լինի ՔՊ-ին, որ մարդիկ զզվել են իրենցից։ Այստեղ ընդդիմությունը որևէ դերակատարում չունի։ Եթե Հայաստանում ընդհանրապես ընդդիմադիրներ չլինեն, միևնույնն է, մարդկանց մեծ մասը զզվելու է ՔՊ-ականներից։

Ու այս իրավիճակը մեկ հանգուցալուծում ունի․ եթե Նիկոլ Փաշինյանը բռնի Ալեն Սիմոնյանի և մյուս ՔՊ-ականների «թաթիկները» ու ազատի մեզ իրենց ներկայությունից։