Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել 2007 թվակա...

Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2007 թվականի այսպես կոչված «լիբիական գործով»: Դա կապված է Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ:

Միևնույն ժամանակ, Սարկոզիին արդարացրել են կոռուպցիայի մեղադրանքով։ Դատարանը նաև որոշել է, որ նախկին նախագահի 2007 թվականի ընտրարշավի անօրինական ֆինանսավորում չի եղել:

Դատավորը նշել է, որ Սարկոզին մեղավոր է ճանաչվել, մասնավորապես, նրա համար, որ թույլ է տվել, որ իր մերձավոր աշխատակիցները գործեն իր անունից՝ Լիբիայից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով և քննարկել է դիվանագիտական պատասխան միջոցների հարցը։ Հետաքննությունը տևել է ավելի քան 10 տարի։