Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չ...

Իրանի խորհրդարանում մշակվել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից՝ NPT-ից դուրս գալու մասին օրինագիծ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը դեռ ուսումնասիրվում է, այդ թվում՝ գնահատվում են դրա հնարավոր միջազգային հետևանքները։ Նախատեսվում է նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնել արագացված կարգով։

Նիկզադը նաև խիստ քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ նրան մեղադրելով Իրանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։

Օրինագծի քննարկումը տեղի է ունենում ԱՄՆ–Իրան բանակցությունների և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող տարաձայնությունների ֆոնին։