Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Նյու Յորքում բանակցությունների հերթական փուլն է անցկացրել կատարցի միջնորդների հետ։
Կողմերը քննարկել են նոր գաղափարներ, որոնք Կատարը պետք է փոխանցի ԱՄՆ-ին։ Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնի վերջնական պատասխանը նույնպես Թեհրանին կփոխանցվի Կատարի միջոցով։
Բանակցությունները շարունակվում են Իրանի՝ Հորմուզի նեղուցի վերաբացման և հակամարտության դադարեցման առաջարկի շուրջ։ ԱՄՆ-ը, իր հերթին, պնդում է, որ հնարավոր համաձայնությունը պետք է ներառի նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը։



