Նիկոլ Փաշինյանը զրկում է Հայ ժողովրդին իրավիճ...

Politik.am-ի զրուցակից Աննա Մկրտչյանը կարծում է, որ մինչեւ պատերազմը եւ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումը դեռ, թե ինքը, թե շատ այլ ընդդիմադիրներ մտահոգություն են հայտնել, որ Փաշինյանը չի կարողանում բանակցել, իրականում անում է հայտարարություններ, որոնք միտված են փակուղի տանելու Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը եւ հայտարարում էին, որ այս մարդու դիտավորության մեջ է հենց հողեր հանձնելը ու չնայած այն բանին, որ շատ փաստեր կային, հասկացող մարդիկ ձեռնպահ էին մնում Նիկոլ Փաշինյանին դավադիր, դավաճանական գործողությունների մեջ մեղադրելուց, որովհետեւ մարդը պատերազմի 45 օրերի ընթացքում բոլորին խաբեց, եւ վերջում մեկ գիշերվա ընթացքում թաքուն ստորագրեց դավադիր փաստաթուղթ, որը ոչ այլ ինչ է, քան խայտառակ կապիտուլյացիա, Արցախի հանձնում եւ թուրքի առաջ ծնկի բերում եւ երեսուն տարի զինվորի արյան գնով պահած հայկական երկու պետություններից մեկի ոչնչացում եւ մյուսի վտանգում։ «Այո, պետք է արձանագրենք, որ այլեւս ունենք հողատու մեկը, ով ընդհանրապես իր անշնորհք համառությամբ նույնիսկ չի թողնում որ Հայ ժողովուրդը այն նվազ հնարավորությունը որ ունի նրա հեռանալով ինչ որ բան շտկելու իրավիճակը, որոշ դրույթներ հօգուտ մեզ մեկնաբանելով, գոնե, մեզ զրկում է այդ շանսից»։

Աննա Մկրտչյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տես ստորեւ բերված տեսանյութում։