Ընտանիքը պետության հիմքն է․ Նաիրի Սարգսյան

Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի։

Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Ընտանիքը պետության հիմքն է։

Հենց ընտանիքում են ձևավորվում մարդու հավատը, արժեհամակարգն ու կապը հայրենիքի հետ։ Պետության ուժը սկսվում է այստեղից՝ սիրով, հոգատարությամբ ու միասնականությամբ։

Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի։

Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ երեխաների ծնունդը լինելու է վստահության ու խաղաղ ապագայի խորհրդանիշ, որտեղ ընտանիքներն ապրելու են ապահով, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով՝ իրենց հայրենի հողի վրա։

Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի միջազգային օրվա առթիվ ՝ մաղթելով սեր, համերաշխություն և խաղաղություն մեր տներում ու մեր երկրում»։