Օվերչուկն ու Մուստաֆաևը հանդիպել են

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին Զանգիլանում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական ​​հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Հիշեցնենք, որ Շահին Մուստաֆարը ապրիլի 29-ին այցելել էր Հայաստան։