Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տնտեսական և պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Պետությունների ղեկավարները քննարկել են առևտրի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև այդ ոլորտներում առաջիկա համատեղ միջոցառումները», - ասվում է հայտարարության մեջ։



