ԱՄՆ-ը կվերադառնա և կավարտի Իրանում իրականացվող գործողությունը, այժմ այն ավարտված է 70-75%-ով։ Այս մասին Պեկինից Ալյասկա ուղևորվող նախագահական ինքնաթիռի բորտում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ավարտել ենք, հավանաբար, 70-75%-ով։ Մենք ամեն ինչ չէ, որ հասցրել ենք մինչև վերջ։ Մենք կվերադառնանք և ամեն ինչ կավարտենք»,- ասել է նախագահը լրագրողներին:



