Այս կարգի մեղադրանքները բնականաբար հետևողականորեն մանիպուլյացիաների և քարոզչական դաշտ նետվող ստահոդ լուրերի շարքին են դասվում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ վերջին շրջանում ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքների մասին, որոնցում նշվում է, որ կան արտաքին միջամտություններ Ռուսաստանի և Բելառուսի կողմից:
«Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկների տարբեր ներկայացուցիչներ, նախագահներ, չինովնիկներ և այլն, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին իրենց հաստատուն աջակցությունը պարբերաբար հայտնում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները: Որևէ դեպքում ԲՀԿ-ին որևէ արտաքին ուժ, կամ օտարերկրյա պետություն աջակցություն չի հայտնել:
Այս գործընթացում շանտաժի լեզվով ժովովրդի հետ խոսելու ունակության առումով իշխանությունները մրցակից չունեն, սակայն մեր հայրենակիցները առավել քան հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Նույն պատերազմը սկսվել է այս իշխանության օրոք, հազարավոր տղաներ հաշմանդամություն ստացել են իրենց օրոք, Արցախը հանձնվել է իրենց օրոք, 120,000 հայրենակիցներ զրկվել են իրենց հայրենիքից այս իշխանությունների օրոք: Պատերազմի կուսակցությունը վստահաբար ընդդիմության ներկայացուցիչները չեն, այլ հենց իշխանությունն է»,- նշել է Տոնոյանը:



