Նիկոլ Փաշինյանը «փառավորված հոգով»՝ ցավակցում...

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել նախօրեին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․ «Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»։ Ինչ խոսք, օրվա տրամադրություններին համահունչ, վարչապետ Փաշինյանի էջում նույնպես էմոցիոնալ ֆոնն ապահովված է եւ «զոմբիստանի» հպատակները բնականաբար հերթական առիթն ունեցան փառաբանելու իրենց «աստվածությանը»։ Սակայն։

Տիգրան Առաքելյանը բազմամյա փորձ ունեցող ոստիկան է եղել, արդեն մոտ՝ ոստիկանական թոշակի անցնելուն։ Ասել է, թե նա եղել է ոստիկանության համակարգում նաեւ մերտի 1-ի ժամանակ, ու տեսել թե ինչպես է օրինակ Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվում, երբ խռովարար ցուցարարները ոստիկանից, ով գիտե նաեւ՝ հենց իրենից, վահան են խել։ Ու հիմա, եթե հնարավորություն ունենար, թերեւս զարմանք կհայտներ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «փառավորված հոգով» ցավակցում, ու որքան է անկեղծ այդ ցավակցությունը առհասարակ։