Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Բալասանյանի «տակից»...

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամիսներ առաջ Գյումրիում խզեց կոալիցիոն հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ՝ հայտարարելով, որ ընդդիմություն է դառնում:


Հիշեցնենք, որ 2021թ. Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ «Բալասանյան» դաշինքը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն ընտրություններից հետո տխրահռչակ Սամվել Բալասանյանը հերթական անգամ անցավ օրվա իշխանության կողմը՝ խաբելով ընտրողներին:


Երբ ՔՊԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, բոլորի համար պարզ էր, որ դա ձևական քայլ էր, քանզի նիկոլական ավագանիները քվորում և անհրաժեշտ քվեարկություն էին ապահովում «Բալասանյան» դաշինքի համար: Դրանք «տակից» իրար հետ են, բայց ուզում են ցույց տալ, թե, իբր, միասին չեն: Իրար բերան «թքած» լինելու ապացույցներից մեկը ոչ միայն համատեղ քվեարկություններն են, այլ նաև ոչ ֆորմալ ախպերությունը:


Նիկոլ Փաշինյանը Գյումրիում դրածո ունի: Դա ԱԺ պատգամավոր նշանակված Կարեն Սարուխանյանն է, ով Նիկոլի վարչապետ դառնալուց հետո կտրուկ հարստացել է: Երեկ այդ տղայի ծննդյան օրն էր, որը նա նշել է «Տիգրան Մեծ» ռեստորանում: Ծննդյան արարողությանը, բացի ՔՊԿ-ականներից, մասնակցել են նաև Սամվել Բալասանյանի թիմակիցները՝ «Բալասանյան» դաշինքը ներկայացնող Գյումրիի քաղաքապետն ու Բալասանյանի «մարդ» Սահակ Սահրադյանը: Վերջիններս նաև Սամվել Բալասանյանի որդի Միսակի ընկերներն են: Միսակն էլ է գործարքների մեջ նիկոլենց հետ ու պատահական չէ, որ Կարեն Սարուխանյանի ծնունդի քեֆին են մասնակցում իր շրջապատի մարդիկ:
Ահա այսպես, մի կողմից ՔՊԿ-ն նախագիծ է բերում Գյումրիի ավագանու նիստ՝ Բալասանյանի դեմ, որպեսզի ցույց տա, թե, իբր, կռվի մեջ է Սամվել Բալասանյանի հետ, իսկ մյուս կողմից ՔՊԿ-ական դրածո Կարեն Սարուխանյանը ծնունդ է կազմակերպում բալասանյանենց թիմի կարկառուն ներկայացուցիչների հետ: Սրանք ժողովրդին լրիվ հիմարի տեղ են դրել: