Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի մասնակիցները, ամենայն հավանականությամբ, երեք ծրագիր կընդունեն՝ նպատակ ունենալով ամրապնդել դաշինքի տարբեր տարածաշրջանների պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերի հայտարարությունը:
«Մասնակիցները, ինչպես սպասվում է, հավանություն կտան երեք տարածաշրջանային ծրագրերի, որոնք կպարզեն, թե կոնկրետ տարածաշրջանի դեպքում ինչ պետք է անի ՆԱՏՕ-ի կոնկրետ երկիրը հակամարտությունը կանխելու և պաշտպանության համար»,-ասել է նա:
Դաշինքում շարունակում են քննարկել այդ ծրագրերի մանրամասները: Երբ ծրագրերը հաստատվեն, ՆԱՏՕ-ի երկրները կսկսեն իրականացնել դրանք՝ ուղղորդելով անհրաժեշտ ռեսուրսները և անցկացնելով զորավարժություններ: