«ՆԱՏՕ-ն ձգտում է ամուր գործընկերային հարաբերո...

Ներկայացվել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարեկան զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է արվում նաև հարավային Կովկասի տարածաշրջանին ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․

«ՆԱՏՕ-ն կոչ է անում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ գոյություն ունեցող տարբեր ձևաչափերի շրջանակներում կառուցողական փոխգործակցության և ընդգծում հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը: Նմանապես, ՆԱՏՕ-ն ձգտում է  պահպանել ավելի ամուր գործընկերային հարաբերություններ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ զարգացման և անհատապես ընտրված ասոցացման ծրագրերի միջոցով։ ՆԱՏՕ-ն աջակցում է տարածաշրջանի գործընկեր երկրների տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանն ու ինքնիշխանությանը», - ասվում է Ստոլտենբերգի զեկույցում։