Նախնական տվյալներով, Վոլգոգրադի գաղութում պատ...

Նախնական տվյալներով, մեկ մարդ է զոհվել  Վոլգոգրադի շրջանի համար 19 ուղղիչ գաղութում պատանդառության ժամանակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ Քննչական վարչության ներկայացուցիչը։

«Նախնական տվյալներով, մեկ մարդ է զոհվել։ Տեղեկությունը ճշտվում է»,- ասել է նա։

Այսօր հաղորդվել էր, որ Վոլգոգրադի համար 19 գաղութի կալանավորները պատանդներ են վերցրել, կան տուժածներ։ Աշխատանքներ են տարվում նրանց ազատելու ուղղությամբ։

Ինչպես պարզաբանել է Վոլգոգրադի  նահանգապետ Անդրեյ Բոչարովը, դաշնային քրեակատարողական ծառայության չորս աշխատակից  վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են։