Նախագահի առաջադրված թեկնածուն կընտրվի՞ ՍԴ դատ...

Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պե­տության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին:
Սակայն, մամուլի հրապարակման համաձայն` ԱԺ իշխող մեծամասնությունն ուներ ֆավորիտ թեկնա­ծու՝ «Մարտի 1-ի» գործով տուժողների ներկա­յացուցիչ Վահե Գրիգորյանը, ու ոչ մեկ ան­գամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են.

«Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախա­գահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշ­տոնի համար նախագահի ներկայացվելիք ինը հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունը այլ մար­դու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդա­րանական մեծամասնությանը»- ասված է հրապարակման մեջ:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ՍԴ դատավորի ընտրության հարցի կայանալիք քննարկումից, նախագահականի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ այդ մասով հստակ ոչինչ չեն կարող ասել, նախագահը օրենքի պահանջի համաձայան համապատասխան ժամկետում թեկնածու է առաջադրել, մնացածը պետք է Ազգային ժողովը որոշի:

Մեզ հետ զրույցում էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ նշեց, որ ընտրության հարցը անհատական որոշմամաբ չէ, պատգամավորները կքննարկեն և համապատասխան որոշում կկայացնեն: