Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) կոնվենցիայի չեղարկման մասին օրենքը, որը հաստատել էր խորհրդարանը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Անցյալ շաբաթ Մոլդովայի խորհրդարանը եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորների ձայներով չեղարկել էր ԱՊՀ ՄԽՎ կոնվենցիան, որն ստորագրվել էր 1995 թվականին Մինսկում։ Որոշումը խստորեն քննադատվել է ընդդիմության կողմից: Պատգամավորների առջև ունեցած ելույթում խորհրդարանի փոխխոսնակ Վլադ Բատրինչան նշել է, որ Մոլդովան պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Նրա խոսքով՝ ԱՊՀ ՄԽՎ-ն միջազգային հարթակ է, որն օգնում է արևելյան շուկա տանել մոլդովական արտադրանքը և վաստակել հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։
Վերջին ամիսների ընթացքում Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ի շրջանակներում մի շարք համաձայնագրեր՝ պատճառաբանելով, որ դրանք կա՛մ հակասում են եվրոպական ուղղությամբ զարգանալու՝ Մոլդովայի ցանկությանը, կա՛մ կորցրել են արդիականությունը։