Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն...

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Aurora Prize  անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում: