Մեծ Բրիտանիան աշխատում է Թուրքիայի հետ «հացահ...

Մեծ Բրիտանիան սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ հացահատիկի գործարքի վերականգնման հարցով։ Այս թեման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սևծովյան հացահատիկային նախաձեռնության քննարկման ժամանակ ղեկավարները համաձայնել են, որ կարևոր է ապահովել, որ հացահատիկն Ուկրաինայից հնարավոր լինի արտահանել և հասցնել միջազգային շուկաներ: Վարչապետն ասել է, որ Մեծ Բրիտանիան սերտորեն աշխատում է Թուրքիայի հետ հացահատիկի գործարքի վերականգնման ուղղությամբ, և որ կշարունակի օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի դերը`հետագայում էլ դատապարտելու Ռուսաստանի գործելակերպը», - ասված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են ռազմադաշտում վերջին իրադարձությունները։ Ռիշի Սունակը նաև հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել Ուկրաինայի կարիքներին՝ հակաօդային պաշտպանության և հրետանային սպառազինության մատակարարման հարցում։