Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմո...

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն հեռանում է պաշտոնից և գնում է հանգստի: Դիմումի պատճառը կենսաթոշակային տարիքը լրանալն է:

Այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը:

Տեղեկությունը հաստատեց նաև Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: