Մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստ...

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ՊԵԿ–ի համար գործունեության  մեծ դաշտ է բացվելու։ Այս մասին ասյօր՝ ՊԵԿ–ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք  2026 թվին գործնական փուլ ենք մտնելու,  բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։

Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է,  որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ վարչապետի,  մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։