Մենք պետք է հրաժարվենք Արցախի ադրբեջանական հա...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ համատեղ հայտարարություն են տարածել, ամփոփելով մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքները. «Այցի հիմնական նպատակն էր գնահատել շփման գծում և պետական սահմանին ներկա իրավիճակը, ինչպես նաև շարունակել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև մարտի 29-ին Վիեննայում, այնուհետ ԱԳ նախարարների միջև ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած քննարկումները։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են համանախագահների առաջարկը Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպել մոտ ապագայում, ինչի մասին կտեղեկացնեն ժամանակին»- ասված է հայտաևարության մեջ: 

Դիտարկելով այն կարծիքները, ըստ որոնց` եթե քննարկումներում, բանակցային պրոցեսում հայկական կողմը առաջարակի Արցախը առանձին կողմ դարձնել, իր հերթին Ադրբեջանն էլ «պարտություն» չունենանալու համար  կփորձի 4-րդ կողմ դարձնել Արցախի ադրբեջանական համայքին, Politik.am քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրատեսական են նման կարծիքները, և ինչ ընդունելի մոտեցում պետք է դրսևորել նման պարագայում:

Քաղաքագետի կարծիքով` նման առաջարկ հնարավոր է լինի, սակայն հայկական կողմը պետք է հրաժարվի, այն պարզ պատճառով, որ կարգավիճակները բոլորովին այլ են.

«Արցախում կա փաստացի գոյություն ունեցող պետություն, որը շատ ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, իսկ ադրբեջանական համայնք որպես այդպիսին գոյություն չունի: Այդ հավասրակշռությունը արհեստական կլինի և որևէ կերպ չի նպաստի բանակցությունների հետագա բարեհաջող ընթացքին: Հայկակակն կողմը պետք է ներկայացնի այս փաստարկները և դրանց հիման վրա հրաժարվի նման առաջարկից, առավել ևս, որ մենք այդ փուլը արդեն անցել ենք, այն էլ` բարեհաջող»:

Քաղաքագետը հիշեցրեց` դեռ 90-ականներին Ադրբեջանը փորձում էր հասնել նրան, որ կշեռքի նժարներին դրվեն մի կողմից հայկակական, մյուս կողմից` ադրբեջանական համայնքները: Այդ ժամանակ մեզ հաջողվեց դրանից խուսափել, կարծում եմ` հիմա էլ պետք է նույնը անել: