«Երբ Հայաստանում սղաճը 3.5 % է բանկային ծառայությունում սղաճը 7 % է։ Ինչո՞ւ, էդ ի՞նչ հավելյալ ծառայություն են մատուցում, որ երկու անգամ բարձրացրել են իրենց ծառայությունների գները»,- այս մասին ԱԺ-ում՝ դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բանկերի առաքելություններից մեկը տնտեսության ֆինանսավորումն է, բայց բանկային պորտֆելի մեծագույն մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա՝ սպառողական և հիփոթեքային վարկերին։ 250-հազարանոց վարկերն են գերիշխում՝ սառնարանի գնի չափ։ Ակնհայտ է, որ երբ մարդկանց եկամուտը չի հերիքում իրենք գնում վարկ են վերցնում այդ պահին սպառման համար, կամ կա ավելի վատ տարբերակ՝ կապված խաղամոլության հետ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



