«Կինոմոսկվա»-ի ամառային դահլիճը կվերակառուցվի

Երևանի «Կինոմոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր և անմխիթար վիճակում, վերակառուցվելու է իր նախնական տրամաբանությամբ։

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այն քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից է եղել, որը քանդման վտանգի տակ էր։

Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետին զեկուցեցին նաև, որ առաջիկայում մայրաքաղաքի մի քանի փողոցներ ևս կզարդարվեն հայկական գորգի էսքիզներով։

Մայրաքաղաքի Աբովյան-Պուշկին փողոցում արդեն պատկերված է 1828 թվականի հայկական գորգի էսքիզ։