Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն: Այս մասին տեղեկանում ենք Yeni Safak պարբերականից, որին հարցազրույց էտվել թուրք նախարարը։
Ադըլ Քարաիսմայիլօղլույի խոսքով՝ Թուրքիան այդ հարցը քննարկել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ: Զրույցի ընթացքում շեշտվել է հնարավորինս շուտ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
«Շինարարությունն արդեն սկսվել է»,-ընդգծել է թուրք նախարարը:



