
Ռուսաստանը չի ընդունում ՆԱՏՕ-ի որևէ զորք Ուկրաինայում «խաղաղապահների» անվան տակ, նրան նման «անվտանգության երաշխիքներ» պետք չեն, ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծված «կամավորների կոալիցիան» պետք է աջակցող ուժեր տեղակայի «ցամաքում, ծովում և օդում» Ուկրաինայում՝ որպես ապագա անվտանգության երաշխիքների մաս։
«Անուղեղ գալլական աքաղաղը չի կարողանում հրաժարվել «Ուկրաինա» զորքեր ուղարկելու գաղափարից։ Ուղղակիորեն ասվել էր. ոչ մի ՆԱՏՕ-ի զորք՝ որպես խաղաղապահներ։ Ռուսաստանը չի ընդունի նման «անվտանգության երաշխիքներ»։ Բայց խռպոտ, ողորմելի թռչունը շարունակում է ծուղուրուղու կանչել՝ ապացուցելով, որ ինքը հավաբնի թագավորն է», - գրել է Մեդվեդևը X-ում։