REVERSE SIDE OF THE MEDAL տելեգրամյան ալիքը վկայակոչելով Բերձորում գտնվող ռուս խաղաղապահներին եւ Հայաստանի 102-րդ ռուսական բազային, հայտնում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում։ Հրապարակման մեջ նշվում է, որ 14։51-ին ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրաձգությունը շարունակվում է Ըստ ունեցած տեղեկության հայկական կողմի մեկ վիրավորի մասին։ 15։10-ին, Մարտուիի շրջանում Ադրբեջանի զինծառայողները հարձակվել են հայ զինվորականների հենակետի վրա։ Տելեգրամ ալիքի՝ տեղում գտնվող աղբյուրը փոխանցում է, որ Ադրբեջանը ծանր տեխնիկա է կիրառում։
Նյութի աղբյուրը՝ infoteka24.ru



