ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ դարձել է 44 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է Ենոքավանում: Խնջույքին մասնակցել են կառավարության անդամներ, Փաշինյանի մերձավոր քաղաքական շրջապատի ներկայացուցիչներ: Ուշ երեկոյան դրությամբ խնջույքին չէր մասնակցում նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում:
Ինչ վերաբերում է բուն խնջույքին, մեր տեղեկություններով՝ այնտեղ մատուցվել է հայ պաշտոնյաների համար սովորոկան դարձած մենյու. ավանդական հայկական խորոված, թառափի խորոված, գումարած կարմրախայտ և Սևանի իշխան: Տարեդարձն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ։



