Մակրոնը կրակի հետ է խաղում՝ սկսելով Ուկրաինա...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ սկսելով Ուկրաինա ռազմական կոնտինգենտի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումները։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել: Ուկրաինա ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ղեկավարի համապատասխան հայտարարությունները։

Նրա խոսքով, շատ արեւմտյան քաղաքական գործիչներ զոհաբերում են սեփական երկրների ազգային շահերը քաղաքական իրավիճակին ու ընտրական շահերին։ «Թվում է, թե նրանք չեն գիտակցում ճգնաժամի էսկալացիայի և աճի ռիսկերը։ Սա քաղաքական ինֆանտիլիզմ է։ Մեր նախազգուշացումները Կիևի ռեժիմի մեջ զենքեր մղելու հետևանքների մասին անտեսվում են», - ընդգծել է Պոլիշչուկը։