Մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։



