Լիտվայում ինքնաթիռ է ընկել, որի օդաչուն սթափ...

Լիտվայի Կաունասի շրջանում նախօրեին ոչ մեծ ինքնաթիռ է ընկել, որում երկու տղամարդ կային։ Այս մասին տեղեկացրել է Delfi-ն։

Կաունասի միջադեպի մասին տեղեկացվել է Օգնության միասնական կենտրոնը։ Հրշեջ ավտանգության եւ փրկության վարչությունը տեղեկացրել է, որ պատահարի վայրում հայտնաբերվել է ինթնաթիռ, որից վառելիք էր ծորում։

Հրշեջ-փրկարարներն ասել են, որ տուժել է երկու մարդ, մեկին բժիշկներն օգնություն են ցուցաբերել տեղում։ Ոստիկանության տվյալներով՝ մարդիկ լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռում եղել են երկու տղամարդիկ, նրանք ասել են, որ միասին են կառավարել ինքնաթիռը։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդկանցից մեկը սթափ չէր (2,54 պրոմիլե)։ Երկրորդ օդաչուն սթափ էր։