Լիտվայի քաղաքացուն ձերբակալել են՝ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է Լիտվայի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածի նկատմամբ իրականացվում է մինչդատական քննություն։ Հատուկ ծառայությունները պարզել են, որ նա կարող էր անօրինական կերպով տեղեկություններ հավաքել և դրանք փոխանցել ռուսական կողմին։
Քննությունը կարծում է, որ կասկածյալը հետաքրքրվել է ռազմական օբյեկտներով, ռազմական տեխնիկայով և դրա տեղաշարժով։
Լիտվայի օրենսդրության համաձայն՝ լրտեսական գործունեությունը պատժվում է 6-15 տարի ժամկետով ազատազրկմամբ։



