Կրեմլը հայտարարություն է տարածել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հանդիպել Գագաուզիայի ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Եվգենյա Գուցուլը երկրորդ անգամ է այցելում Ռուսաստան․ մարտի սկզբին նա Սոչիում էր, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։