Կործանվել է Բոսնիա եւ Հերցեգովինայի ՌՕՈւ ուղղաթիռը, որում անձնակազմի չորս անդամներն էին, ուղղաթիռն ընկել է Սարայեւոյից 40 կիլոմետր հեռու գտնվող լիճը։ Այս մասին տեղեկացրել է РТРС հեռուստաալիքը։
Ուղղաթիռն ընկել է ժամը 11.00-ին մոտ։ Այն ընկել է Յաբլանիցա լիճը Բոսնիա եւ Հերցեգովինայում խաղաղության վերականգնման ԵՄ առաքելության հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստական թռիչքի ժամանակ։ Կործանման պահին ուղղաթիռում գտնվում էին անձնակազմի չորս անդամները, որոնցից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել բուժհաստատություն։
Հետաքննությունը շարունակվում է։