Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամով։
Այս մասին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում։ Հրապարակումն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը ՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և Միջազգային դատարանի որոշման»,- նշված է հրապարակման մեջ։