Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել է 6...

Դեկտեմբերի 20-ին ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով Կիևում վնասվել են Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները։ Այս մասին, ինչպես գրում է korrespondent.net-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

«Այսօր Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի շարք դեսպանատներ, որոնք գտնվում են մեկ շենքում: Զգալի վնաս են կրել Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները, կոտրվել են պատուհանները, դռները և վնասվել են առաստաղները»,- ասել է Տիխին։

Նա դիվանագիտական ​​հաստատությունների վրա հարձակումը որակել է «միանգամայն բարբարոսական հարձակում»:

«Աշխարհում ամենուր սա բոլոր կարմիր գծերի և միջազգային կանոնների հատում է: Այս հարձակումներով Ռուսաստանը միայն հաստատում է բարբարոսի իր կարգավիճակը»,- ​​հավելել է Տիխին: