2026թ․ ընդառաջ դեսպան Քվինն իր ջերմ մաղթանքներն է հղում հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղ, ուրախ ու բարեկեցիկ Նոր տարի։ Այս մասին տեսանյութ է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Թո՛ղ առաջիկա տարին լինի գործընկերության հետագա ամրապնդման, առաջընթացի և խաղաղության տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:



