ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Հայաստանի ազգային...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։

Նա հանդիպել է պարափաուերլիֆտինգի (պարածանրամարտի) հավաքական թիմի մրցանակակիր մարզիկների, պարաաթլետիկայի և պարալողի ներկայացուցիչների, ինչպես նաև նոր միջազգային գրանցում ստացած անվասայլակով քյորլինգ մարզաձևի Հայաստանի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին 2025 թվականին գրանցված բարձր մարզական նվաճումների կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարալիմպիկ կոմիտեի բարձրացրած առաջնահերթ խնդիրները։ Հասմիկ Ավագյանը տեղեկացրել է, որ հունվար ամսից համատեղ ջանքերով կսկսվեն իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթացները։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հասմիկ Ավագյանին արդյունավետ հանդիպման, կառուցողական երկխոսության և պարալիմպիկ շարժման զարգացմանն ուղղված պատրաստակամության համար։