Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի...

Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները և տարին ֆինանսական համակարգի համար:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Ընդունելության ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով տարվա արդյունքները և անդրադառնալով Կենտրոնական բանկի առաջնահերթություններին գալիք տարվա համար:

Իր ելույթում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել է տարվա հիմնական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայուն զարգացում։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդգծել է տարվա ընթացքում մակրոտնտեսական քաղաքականությունների շարունակական արդյունավետ կոորդինացիայի շնորհիվ տնտեսության կայուն զարգացման ապահովումը: