Այսօր Գառնիում Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և բռնության կոչ է հնչեցրել։ Կատարվածը առերևույթ հանցագործություն է, որին պետք է արձագանքի իրավապահ համակարգը։
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել Կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացու ինքնությունը։ Խոսքը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի մասին է, որը համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։
«Ջնդոյի Էդոն» աշխատում է Գառնիի համայնքապետարանում՝ խմելու ջրի սպասարկման բաժնում, և զբաղվում է վճարների հավաքագրմամբ։ Մեզ պատմեցին, որ համայնքում գործող այս շրջանակները գտնվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կուռացիայի ներքո և, ամենայն հավանականությամբ, իրենց գրած տեքստերով էլ հանդես են գալիս։
Politik.am-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ այսպես կոչվшծ «Ջնդոյի Էդոն» գլխшվոր դատшխազ Աննա Վшրդապետյանի քեռին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նա հենց այս հшնգամանքով է իրեն անպшտժելի համարում։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել գլխավոր դատшխազությունից, սшկայն մեր փորձերն ապшրդյուն անցան։ Նկատենք, որ հրապարակային առերևույթ հանցագործություն կատարած անձը մինչ այս պահը անգամ բերման ենթարկված չէ։



