Կարծում եմ՝ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրա...

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կուբայի կառավարությունը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ այն 32 կուբացիների, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու գործողության ընթացքում:

Փաստորեն, Մադուրոյի ամբողջ թիկնազորը բաղկացած էր կուբացիներից, և ինչպես հայտնում էին, ըստ ամենայնի, նրան պաշտպանողների զգալի մասը զոհվել է:

Արդեն պարզ է կարծում եմ, որ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրախների կազմում: Եվ Վենեսուելայի ընտրությունը պատահական չէր, ու խոսքը միայն նավթի մասին չէ…»։