«Իմ նպատակը եղել է կառավարման այնիպիսի մեխանիզմների ներդրում, որպեսզի կարողանանք մեր նպատակներն իրականացման հասնենք: Ամենամեծ ձեռքբերումը, որ այս հարցում ունենք, մարզի ամբողջ մարդկային ռեսուրսի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ, լինի գյուղատնտեսություն, տուրիզմ, մշակույթ, արդյունաբերություն, թե մեկ այլ ոլորտ», - իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետի խոսքով՝ սխալ է այն կարծիքը, որ գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է: Նրա խոսքով`այսօր գյուղատնտեսությունը պարզապես շատ ցածր արդյունավետություն ունի.
«Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ գյուղացու համար, որպեսզի գյուղացին կրկին սիրահարվի գյուղատնեսությանը: Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող: Այսօր արդեն այս առումով մեծ առաջընթաց ունենք»:



