Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին պատկանող 3 ավ...

Արդեն 13 օր է, ինչ ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են Լաչինի միջանցքը՝ 120․000 արցախցու ամբողջապես պահելով շրջափակման մեջ և ստեղծելով հումանիտար աղետալի իրավիճակ։

Լաչինի միջանցքի՝ ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում անցկացվող ակցիայի մասնակիցները հայտնել են, թե այսօր թույլ են տվել, որպեսզի այդ հատվածով անցնեն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին պատկանող 3 ավտոմեքենաները, որոնք ուղղություն են վերցրել Ստեփանակերտից։ Այս մասին գրում է Հրապարակը:

Ցուցարարները հայտարարել են, թե, իբր, շարունակում են խոչընդոտ չստեղծել քաղաքացիական ավտոմեքենաների, ինչպես նաև մարդկանց, այդ թվում՝ հայ բնակիչների ազատ տեղաշարժի համար։