Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց ա...

Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց ահազանգով՝ Սյունիքում արտակարգ իրավիճակ է, պոչամբարի աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Նիկոլ Փաշինյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և հավանական է, որ գետի մեջ լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը։ ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ հիմա ուսումնասիրում են, 1-2 ժամից հստակ կասեն պատճառների մասին։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ վնասված խողովակ է եղել, և հիմա իրենց մասնագետներն ուսումնասիրում են քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը։

Ավելի հստակ տեղեկություններ հայտնեց ԱԻ նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փրկարարները պարզել են, որ վնասված խողովակների մասին դրանց տերերը չեն հայտնել, գաղտնի են պահել և արդեն փակել են նյութերի արտահոսքը։ Թե ինչ վնաս է արդեն հասցվել, նա ասաց, որ դա ՇՄ նախարարությունը կպարզի։